Լրահոս

24.03.2016 16:15


Աջակցություն սիրիահայ ընտանիքներին

Աջակցություն սիրիահայ ընտանիքներին

Մայրաքաղաքում սոցիալապես անապահով և սիրիահայ ընտանիքների համար իրագործվող ծրագրերի համատեքստում հերթական նախաձեռնությունն է կյանքի կոչվել: Էրեբունի վարչական շրջանում բնակվող 44 առավել կարիքավոր սիրիահայ ընտանիքներ ընդգրկված են սոցիալական աջակցության «Դու միայնակ չես» ծրագրում, որն իրականացվում է «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության և մի շարք հովանավորների աջակցությամբ: Բարեգործական միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մ. Իսսամ Նայալը, Երևանում ՌԳԿԿ տնօրեն Մարկ Կալինինը:

Սիրիահայ ընտանիքներին տրամադրվել է հումանիտար օգնություն` սննդի, հագուստի և տեխնիկայի տեսքով:

Այս խորագրի վերջին նյութերը