Լրահոս

24.03.2016 17:00


Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

Մարտի 23-ին՝ ժամը 13.15-ի սահմաններում, «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան Արմավիր քաղաքի Շահումյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա և նույն ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 23-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Հայկավան ճանապարհի 4-րդ կմ-ին՝ Ալաշկերտ գյուղի դիմաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտի մեջ, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 23-ին՝ ժամը 10.30-ին, ոստիկանություն է դիմել 48-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ մարտի 23-ին, ժամը 07-ի սահմաններում, Աբովյանի Երևանյան փողոցում՝ Զինկոմիսարիատի դիմաց, «Օպել» մակնիշի մոխրագույն ավտոմեքենան վրաերթի է ենթարկել իրեն և հեռացել՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 23-ին՝ ժամը 14.25-ի սահմաններում, Գյումրի-Երևան ճանապարհի 68-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21061»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը