Լրահոս

24.03.2016 18:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-24-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-24-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության 7 դեպքից` 6-ը:

Բացահայտվել է գողության` 8, յուրացման` 3, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը