Լրահոս

24.03.2016 17:40


ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալներ են նշանակվել

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալներ են նշանակվել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով՝ Արմեն Ալավերդյանը և Արթուր Աֆրիկյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալներ` ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոններից:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Սաքապետոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը