Լրահոս

24.03.2016 18:20


«Ոստիկանը քացով խփեց ընկած կնոջ գլխին». ականատես

«Ոստիկանը քացով խփեց ընկած կնոջ գլխին». ականատես

Ինչպես ավելի վաղ գրել էինք, այսօր մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի։ Մաշտոցի պողոտայում իրավապահների կիրառած կոպիտ ուժի հետևանքով գլխի հատվածում վնասվածք էր ստացել ցուցարարներից Ռուզաննա Եղնուկյանը։

ԳԱԼԱ–ի փոխանցմամբ՝ ականատեսներից մեկը տեսել է՝ ինչպես է ոստիկանը հարվածում ընկած կնոջը. «Ոտքով, քացով խփեց գլխին»։

Լրագրողի հարցին՝ հարվածը միտումնավո՞ր էր, կինը պատասխանել է.

«Այո, հանում է ոտքը եւ խփում: Կնոջ ճակատից արյուն է գալիս, կինը ուշքի չի գալիս, խնդրում ենք ոստիկաններին, որ ջուր բերեն, իրենք քաշում են, թե թողեք տեղափոխենք մայթ: Հրեցին բոլոր կանանց մի կողմ, տղամարդկանց հետ ավելի վայրենի վարվեցին, իսկ վիրավոր կնոջը բերեցին ու գցեցին մայթերի վրա»,- պատմել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Այս խորագրի վերջին նյութերը