Լրահոս

12.10.2010 12:04


Բախվել է դպրոցի պատին

Հոկտեմբերի 11-ին '17.19-ին, ահա­զանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող Վ. Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեռևս չպարզված հանգամանքներում «ԵրԱԶ» մակնիշի 09 ՕԼ 695 պետհամարանիշի  ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել դպրոցի պատին, ինչի հետևանքով վարորդ,1956թ.-ին ծնված Ռաֆաել Մելքոնյանը և ուղևոր' 1949թ.-ին ծնված Ռազմիկ Գուլյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն: Տուժածների վիճակը գնահատվել է բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը