Լրահոս

12.10.2010 12:38


Նախագահականում տեղի է ունեցել Սլովենիայի նախագահի հրաժեշտի արարողությունը

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Սլովենիայի Հանրապետության Նախագահ Դանիլո Թյիրկի հրաժեշտի արարողությունը:

Մինչ հրաժեշտը, երկու երկրների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել' ամփոփելով այցի արդյունքները:

Այնուհետեւ Նախագահ Թյիրկը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ հանդիպում են ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, այցելել' Գանձարան եւ Մայր Տաճար:

Ավարտելով պաշտոնական այցը' Սլովենիայի Նախագահը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը մեկնել են Երեւանից:

Այս խորագրի վերջին նյութերը