Լրահոս

12.10.2010 14:42


«Pink Floyd»–ի նախկին բաս–կիթառահարը հրեական իրավապաշտպաններին զիջումներ է արել

«Pink Floyd»–ի նախկին բաս–կիթառահարը հրեական իրավապաշտպաններին զիջումներ է արել

Ինչպես հաղորդում է «New Musical Express»-ը, «Pink Floyd»-ի նախկին բաս-կիթառահար Ռոջեր Ուոթերսը զիջումներ է արել է հրեական իրավապաշտպաններին,ովքեր նրան մեղադրում էին հակասեմականության համար։

Սեպտեմբերի վերջերին «Լիգա ընդդեմ զրպարտանքի» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, թե իր նախորդ մենահամերգներին՝ հիմնված 1979թ. «PInk Floyd »-ի «The Wall» ալբոմի ծրագրի վրա, Ուոթերսը հրեաների համար վիրավորական տեսաշար է օգտագործել։ Մասնավորապես «Goodbye Blue Sky» երգի կատարման ժամանակ էկրաններին ցուցադրվում էին Դավթի աստղի տեսքով և դոլարի նշանով ռումբեր նետող ինքնաթիռներ։

Իրավապաշտպանները համարել են, որ տվյալ տեսաշարը սխալ  կարծրատիպ է ձևավորում, թե հրեաները փող շատ են սիրում։ Ի պատասխան՝ Ուոթերսը խնդրել է այս տեսարաններում չփնտրել թաքնված իմաստ, ինչը այնտեղ բացակայում է։ Այդուհանդերձ, Նյու-Յորքում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած իր համերգի ժամանակ երաժիշտը այնուամենայնիվ փոփոխություններ էր մտցրել «Goodbye Blue Sky» տեսաշարում՝ դոլարի նշանը փոխարինելով «Mercedes»-ի նշանով։

Այս խորագրի վերջին նյութերը