Նոր Զելանդիայում մոտ 10 հազ ճագար են սպանել որսորդական փառատոնի շրջանակներում
Նոր Զելանդիայում Սբ. Զատկի տոնին ընդառաջ կազմակերպված որսորդական փառատոնի շրջանակներում սպանվել էմոտ 10 հազ ճագար: «Reuters»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել է 300 որսորդ:
«Դա շատ զվարճալի իրադարձություն է, և որսորդներն ամբողջ գիշեր չեն քնում», - պատմել է փառատոնի կազմակերպիչ Յուջին Ֆերրեյրան՝ հավելելով, որ արդեն 25 տարի շարունակ կազմակերպվող միջոցառումն օգնում է ազատել գյուղացիների բերքը վնասատուներից:
Նշվում է, որ անցած տարի կենդանիների իրավունքների պաշտպանները բողոքում էին, սակայն այս տարի նման բան տեղի չի ունեցել:
Աղբյուրի փոխանցմամբ` սպանված կենդանիների մեծ մասն օգտագործվելու է որպես պարարտանյութ:
Նոր Զելանդիայում մոտ 10 հազ ճագար են սպանել որսորդական փառատոնի շրջանակներում
Նոր Զելանդիայում Սբ. Զատկի տոնին ընդառաջ կազմակերպված որսորդական փառատոնի շրջանակներում սպանվել է մոտ 10 հազ ճագար: «Reuters»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել է 300 որսորդ:

7or.am