Լրահոս

26.03.2016 19:00


Խաղահրապարակին հարակից աղբարկղերի մոտ զինամթերք է հայտնաբերվել

Խաղահրապարակին հարակից աղբարկղերի մոտ զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Նոր Նորքի վարչական շրջանի ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Նորքի 1-ին զանգվածում գտնվող խաղահրապարակին հարակից աղբարկղերի մոտ զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում՝ պոլիեթիլենային պարկի մեջ, հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «Ֆ-1» տիպի նռնակի պայթուցիչ, 6 պայթուցիչ, որոնցից 4-ի վրա ամրակցված էին էլեկտրական մալուխներ և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 98 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը