Լրահոս

26.03.2016 20:00


Ուղևորուհու դրամապանակը գողացողին հայտնաբերեցին

Ուղևորուհու դրամապանակը գողացողին հայտնաբերեցին

1976 թ. ծնված Մարինե Օ.-ից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մալաթիա գյուղմթերքների շուկայից Արարատյան զանգված ուղևորվելու ժամանակ թիվ 44 երթուղային ավտոբուսում իր գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 6.000 ռուբլի, 27 դոլար, 17.000 դրամ, առևտրի կենտրոնի բոնուսային քարտ, բջջային հեռախոսահամարներ և բանկային քարտ, որի մեջ եղել է 100.000 դրամ:
Մարտի 24-ին՝ ժամը 10.30-ին, ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Երևանի Բատիկյան փողոցից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը