Լրահոս

26.03.2016 21:00


Մարտկոցների գողը՝ խոստովանությամբ

Մարտկոցների գողը՝ խոստովանությամբ

1986 թ. ծնված Արամ Մ.-ն ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ իր տան դիմաց կայանված, իրեն պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայից գողացել են էլեկտրական մարտկոցը՝ պատճառելով 17.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 3-րդ շենքի դիմացից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Աշոտ Բ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:

Ոստիկանության նույն բաժին էր դիմել նաև 1987 թ. ծնված Վրեժ Հ.-ն և հաղորդում տվել, որ գողացել են իր տան դիմաց կայանված «Տ-25Ա» մակնիշի խոտհնձիչ տրակտորի էլեկտրական մարտկոցը` պատճառելով 20.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է նույն Աշոտ Բ.-ն:
Վերջինս տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը