Լրահոս

26.03.2016 15:30


Հրդեհ Իջևան քաղաքում

Հրդեհ Իջևան քաղաքում

Մարտի 26-ին՝ ժամը 10.54-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում գտնվող սննդի կետում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում՝ «Էլիտ» ռեստորանային համալիրի սրահում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.09-ին, մարվել՝ 11.38-ին: Այրվել է 2 աթոռ, 1 օդակարգավորիչ և մասամբ կախովի առաստաղը (մոտ 15 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը