Լրահոս

27.03.2016 09:35


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Մարտի 27-ի օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: 28-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-31-ը՝ առավելապես արևելյան շրջաններում, սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: 26-29-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում

Մարտի 27-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 31-ին հնարավոր է անձրև:

Մարտի 26-29-ը հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 27-29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Այս խորագրի վերջին նյութերը