Լրահոս

27.03.2016 09:40


Հրդեհներ Երևանում և մարզերում

Հրդեհներ Երևանում և մարզերում

Մարտի 27-ին՝ ժամը 02.52-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող մթերային խանութում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ն. Թ.-ին պատկանող վագոն-տնակում, որը ծառայում է որպես մթերային խանութ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.30-ին, մարվել՝ 05.48-ին: Վագոն-տնակն աբողջությամբ այրվել է (մոտ 24 քմ)։

...

Մարտի 27-ին՝ ժամը 02.27-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Խորենացու փողոցի տներից մեկի մոտակայքում կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի 11 ԼՏ 967 պետհամարանիշով ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.35-ին, մարվել՝ 02.49-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

...

Մարտի 27-ին՝ ժամը 01.02-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Չեխովի փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում գտնվող նախկին մշակույթի տանը:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չգործող հրաձգարանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.29-ին, մարվել՝ 01.38-ին: Այրվել է շինության ներսում կուտակված փայտ՝ մոտ 6 խմ, տանիքի փայտե կառուցատարրերը՝ 70 քմ, ևս 30 քմ ջերմահարվել է:

...

Մարտի 26-27-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Արմավիրի մարզի Մարգարա գյուղի ուղեկալում այրվել է 35 հա եղեգնուտ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցում՝ 100 քմ չոր խոտածածկույթ և 500 կգ անասնակեր, Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Սուրենավան գյուղի մոտակայքում՝ 8000 քմ եղեգ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը