Լրահոս

28.03.2016 09:25


ՃՏՊ Արշակունյաց պողոտայում

ՃՏՊ Արշակունյաց պողոտայում

Մարտի 28-ին՝ ժամը 03.20-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 89 հասցեում՝ ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է էլ.սյանը, ներսում արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Արշակունյաց պողոտայի թիվ 254 հասցեում գտնվող «ՄՄՄ» ՍՊԸ-ի մոտակայքում «Մերսեդես C» մակնիշի 34RU290 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Կ.) բախվել է արտաքին լուսավորության սյանը, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը