Սպիտակի ոստիկանապետը մասնակից է եղել Վանաձոր քաղաքի մաքրման կայանի գույքի կողոպուտին
2010 թ. հոկտեմբերի 7-ին Վանաձոր քաղաքի բնակիչ Մելսիկ Այվազյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ գլխավոր և Լոռու մարզի դատախազություններ, ՀՀ ոստիկանապետին, ՀՀ արդարադատության նախարարություն և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:
Հաղորդման մեջ ներկայացված է Վանաձոր քաղաքի մաքրման կայանի գույքի կողոպուտի և իրացման մանրամասները, ինչպես նաև Մելսիկ Այվազյանից շանտաժի և սպառնալիքների միջոցով գումար կորզելու փաստերը:
Ըստ Մելսիկ Այվազյանի՝ գործի մեջ ներգրավված է ներկայիս Սպիտակ քաղաքի ոստիկանապետ /նախկինում Վանաձոր քաղաքի քրեական հետախուզության պետ/ Արթուր Շահվերդյանը, որը համագործակցում էր ոչ միայն ոստիկանության, այլև «հանցագործ» աշխարհի ներկայացուցիչների հետ:
Հելսինկյան քաղաքացիական ասմբլեայի Վանաձորի գրասենյակ