Լրահոս

28.03.2016 11:00


Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորակը

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորակը

Մարտի 28-ին՝ ժամը 08.21-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ռյա Թազա-Ապարան հատվածում «Mitsubishi Colt» մակնիշի 34 QM 262 պետհամարանիշով (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորակը: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը