Լրահոս

28.03.2016 11:10


Այսօր մեռելոց է՝ ննջեցյալների շիրիմներին այցելելու օր

Այսօր մեռելոց է՝ ննջեցյալների շիրիմներին այցելելու օր

Ինչպես յուրաքանչյուր տաղավար տոնի հաջորդ օրը, այսօր՝ Սուրբ հարության տոնից հետո, մեռելոց է՝ ննջեցյալների շիրիմներին այցելելու օր։

«ter-hambardzum.net»–ի փոխանցմամբ՝ ընդունված է համարել, որ հավատով ի Քրիստոս ննջածները մեզ՝ ողջերիս, այս օրը տոնակից են լինում, բարեխոսում են մեզ համար, և նրանց աղոթքները ելնում են Աստծու առջև (տե՛ս Հայտ. Ը 4)։

Ահա թե ինչու տաղավար տոների հաջորդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. պատարագ և հոգեհանգստյան պաշտոն բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս, և պատարագի մեջ, Աստծու առջև, հիշատակվում են նրանց անունները, ինչպես Սողոմոնը հիշատակեց իր հոր՝ Դավթի անունը (տե՛ս Բ Մնաց. Զ 42):

Այս խորագրի վերջին նյութերը