Լրահոս

28.03.2016 12:25


Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է

Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը մարտի 28-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, բացվել է:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը