Լրահոս

28.03.2016 14:50


Ադրբեջանի զինված ուժերում մարտական կորուստներ են գրանցվել

Ադրբեջանի զինված ուժերում մարտական կորուստներ են գրանցվել

Մարտի 27-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ Ադրբեջանի Ղազախի շրջանում, սպանվել են Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ, լեյտնենանտ Զուլֆուգարլը Գալիբ Լաիմ օղլուն (Zülfüqarlı Qalib Laim oğlu) և շարքային Հաջիև Գաֆարալի Ինթիգամ օղլուն (Hacıyev Qəfərəli İntiqam oğlu): Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը:

«razm.info»–ն նշում է, որ համաձայն հաղորդագրության՝ «հայկական զինված ուժերը ներխուժման փորձ են արել Ադրբեջանի Ղազախի շրջանում» և Ադրբեջանի զինված ուժերը 2 կորուստ են տվել հայկական ուժերի դեմ մղված կռիվներում:

Հարկ է նշել, որ սոցցանցային աղբյուրներում լեյտենանտի սպանության մասին հայտնի էր դարձել ավելի վաղ, և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ըստ էության, ստիպված էր հաստատել զինծառայողի կորուստը:

Մանրամասները՝ «razm.info»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը