Լրահոս

29.03.2016 09:15


Արգելափակվել են ավտոմեքենաններ

Արգելափակվել են ավտոմեքենաններ

Մարտի 29-ին՝ ժամը 05.38-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ-1 ավտոճանապարհի Բավրա-Գյումրի հատվածի 21-րդ կմ-ին արգելակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա (18 ուղևոր):

***

Մարտի 29-ին՝ ժամը 04.50-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ГАЗель» մակնիշի 335LS37 պ/հ շտապօգնության ավտոմեքենան:

***

Մարտի 29-ին՝ ժամը 04.28-ին, ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհում ավտոմեքեանան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Մ-1 ավտոճանապարհի Ծաղկահովիտ-Ապարան հատվածի 17-րդ կմ-ին արգելակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 34 PA 696 պ/հ ավտոմեքենան (2 ուղևոր):

***

Մարտի 29-ին՝ ժամը 00.04-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Վարդենյանց ոլորաններում ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղազննման ադյունքում արգելափակված ավտոմեքենաներ չեն հայտնաբերվել:

***

Մարտի 28-ին՝ ժամը 17.34-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում՝ հիվանդանոցի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «КамАЗ» մակնիշի 570 LU 61 պ/հ ավտոմեքենան:

***

Մարտի 28-ին՝ ժամը 16.16-ին, ահազանգ է ստացվել, որ Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Honda Trailer» մանիշի 092 LS 27պ/հ ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը