Լրահոս

29.03.2016 09:18


Հրդեհ Ա. Սերոբի փողոցում

Հրդեհ Ա. Սերոբի փողոցում

Մարտի 29-ին՝ ժամը 06.12-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Սերոբի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.34-ին, մարվել՝ 06.42-ին:

Մասամբ այրվել է 1964 թ. ծնված Ա. Տ.-ին պատկանող բնակարանի ննջասենյակի (մոտ 10 քմ) գույքը և ջերմահարվել լոգասենյակի կախովի առաստաղը (մոտ 6 քմ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ա.Տ-ը (դեմքի շրջանում այրվածքներով) ինքնուրույն դուրս է եկել բնակարանից: Շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. տուժածը հրաժարվել է հոսպիտալացումից:

Այս խորագրի վերջին նյութերը