Լրահոս

29.03.2016 09:20


Անհետացել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ գլխավոր փորձագետը

Անհետացել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ գլխավոր փորձագետը

Անհետացել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության գլխավոր փորձագետ Կարեն Վարդանյանը։ Այդ ՀԿ–ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«1. Կարենը բոլորին ասել է, որ ինչ-որ բիզնես պայմանագրերի ստորագրման համար ամսի 17-ին թռնում է Դուբայ,
2. Ամսին 17-ին Երևան-Դուբայ չվերթ չկա,
3. Կարենը նախկինում այլ խարդախությունների զոհ եղել է. իրեն հեշտ է խաբելը, հեշտ է վստահության մեջ մտնելը,
4. Սեպտեմբերին իր բնակարանը գրանցել է իր հարևանի անունով, որ 300 հազար դրամի ԴԱՀԿ կալանքը բնակարանի վրա չտարածվի,
5. Կարենի թռնելուց մի քանի օր անց հարևանը փոխել է տան կողպեքը ու սկսել է տանից հանել Կարենի իրերը,
6. Այդ հարևանը Կարենի ու յուր բնակարանի մասին իրարամերժ ստեր է ասում՝ «բա Կարենը ինձ էնքան ա սիրում, որ տունը ինձ ա նվիրել»,
7. Կարենը պետք է ամսի 24-ին ետ գար, բայց ետ չի եկել: Որևէ կոնտակտի դուրս չի գալիս,
8. Կարենի մոտիկ բարեկամներն ու ընկերները որևէ լուր չունեն,
9. Կարենը չուներ այնպիսի պարտքեր, որոնց համար պետք է փախներ երկրից,
10. Ոստիկանները չուզենալով վերցրեցին իմ հաղորդումը, ուր նշել ենք խարդախության և թրաֆիկինգի կասկածների մասին, խնդրեցինք գտնել Կարենին, պաշտպանել Կարենի գույքը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը