Լրահոս

29.03.2016 10:30


Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Հանրապետության  մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ Ապարան-Վանաձոր ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է (Մարտունու կողմից):

Արթիկում, Աշոցքում, Ստեփանավանում, Վանաձորում, Դիլիջանում, Սևանում, Ճամբարակում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում տեղում է ձյուն:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը