Լրահոս

29.03.2016 11:10


Առաջիկա օրերին հանրապետության տարածքը գտնվելու է հյուսիսային սառը օդային հոսանքների ազդեցության գոտում

Առաջիկա օրերին հանրապետության տարածքը գտնվելու է հյուսիսային սառը օդային հոսանքների ազդեցության գոտում

«Ինչպես և կանխատեսվել էր, այս գիշեր հանրապետության մի շարք շրջաններում տեղացել է առատ ձյուն. առավոտյան ժամը 07:00 դրությամբ՝ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 47սմ, Սևանում՝ 16սմ, Տաշիրում և Գյումրիում՝ 13սմ, Հրազդանում և Ապարանում 15սմ, Ֆանտանում 10սմ, Արթիկում 9սմ: Բագրատաշենում, Տաշիրում, Ապարանում, Ֆանտանում, Կապանում և Գորիսում գիշերը թափվել է ամսական նորմայի 60-90%-ի չափ տեղումներ: Կեսօրից հետո ցիկլոնը կկորցնի իր ուժը, և տեղումները հանրապետության տարածքում աստիճանաբար կդադարեն, մարտի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 31-ին կեսօրից հետո թույլ տեղումներ կլինեն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, Ապրիլի 1-2-ին կրկին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քանի որ առաջիկա օրերին հանրապետության տարածքը գտնվելու է հյուսիսային սառը օդային հոսանքների ազդեցության գոտում, եղանակի տաքացում չի կանխատեսվում, օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում գիշերը կտատանվի +1...+2, ցերեկը +11...+13 աստիճանի սահմաններում»,ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը