Լրահոս

29.03.2016 11:25


Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Վաշինգտոնում չեն հանդիպի

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Վաշինգտոնում չեն հանդիպի

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև հանդիպում Վաշինգտոնում միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն ծրագրում: Այս մասին ադրբեջանական «report.az.-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Այնդուհանդերձ, մենք պատրաստ ենք օժանդակել այս տարի նախագահների միջև ակտիվ երկխոսության անցկացմանը: Մյուս համանախագահների անունից ես ծրագրում եմ հանդիպումներ անցկացնել կողմերի հետ, որպեսզի քննարկենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը»,-ասել է Ուորլիքը:

Այս խորագրի վերջին նյութերը