Լրահոս

29.03.2016 12:35


Ավազակային հարձակում Երևանում. արնաշաղախ կնոջն օգնության են հասել հարևանները

Ավազակային հարձակում Երևանում. արնաշաղախ կնոջն օգնության են հասել հարևանները

Մարտի 28-ին՝ ժամը 22:20–ի սահմաններում, անհայտ անձն ավազակային հարձակում է կատարել Երևանի Արամ Խաչատրյան փողոցի 25 շենքի 19 բնակարանի բնակչուհի, 67-ամյա Նուրիցա Թանկյանի նկատմամբ: Այս մասին հայտնում է «shamshyan.com»-ը:

Տուժածին արնաշաղախ վիճակում հայտնաբերել են հարևանները և առաջին օգնությունն են ցուցաբերել, մինչև ժամանել է շտապօգնության բրիգադը և վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Հանցագործը տուն մտնելուց հետո բռնություն է կիրառել տարեց կնոջ նկատմամբ, հետո 2-րդ հարկի պատշգամբից թռել է 1-ին հարկի պատշգամբ, որտեղից էլ ճողոպրել է:

Մանրամասները՝ «shamshyan.com»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը