Լրահոս

29.03.2016 15:19


Ապրիլի 2-ին դուրս կբերվի Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը

Ապրիլի 2-ին դուրս կբերվի Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը

Ապրիլի 2-ին` Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գեղարքունիքի թեմ կտեղափոխվի Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը:

Սրբազան մասունքը նախ կտարվի Գավառ քաղաքի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցի, այնուհետև հոգևորականաց դասի և ժողովրդի թափորով ժամը 10:30-ին կտեղափոխվի Ս. Կարապետ եկեղեցի, որտեղ կմատուցվի Ս. պատարագ:

Կկատարվի Անդաստանի արարողություն, որի ժամանակ մասունքով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը: Տեղի կունենա նաև մատաղի օրհնություն:

Սրբի մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 17:00-ը, որպեսզի հավատավոր ժողովուրդը հնարավորություն ունենա ստանալու մասունքից ճառագող օրհնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը