Լրահոս

12.10.2010 14:44


Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին խնդրել է հետաձգել այցը Վրաստան

Ըստ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմում է ստացել Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանից' հետաձգելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոկտեմբերի 23-28-ը նախատեսված միջեկեղեցական և հովվապետական այցը Վրաստան նոյեմբերի երկրորդ կեսը:

Նորին Սրբությունն ընդառաջել է ներկայացված խնդրանքին, և այցը ծրագրվում է իրականացնել նոյեմբերին:

 

Այս խորագրի վերջին նյութերը