Լրահոս

29.03.2016 21:01


Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1957 թ. ծնված Արծրուն Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:


***
1964 թ. ծնված Ալեքսան Գ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 15 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և մեկ ծխագլանակ:

***
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1971 թ. ծնված Ասատուր Խ.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի 70 փամփուշտ, իսկ 1966 թ. ծնված Թաթուլ Բ.-ն՝ 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 97 փամփուշտ:

***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1980 թ. ծնված Մանվել Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 78 փամփուշտ:

***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1961 թ. ծնված Վարդգես Ա.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» ինքնաձիգ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 8, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 41 և 12,7 մմ տրամաչափի 1 փամփուշտ:

***
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1953 թ. ծնված Անահիտ Մ.-ն կամավոր հանձնել է «ԱԿՄ» տիպի, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ, 1 փամփշտատուփ և 5,45 տրամաչափի ինքնաձիգի 145 փամփուշտ:

***
1989 թ. ծնված Կառլեն Ս.-ն ոստիկանության Թումանյանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 48 փամփուշտ և մեկ նռնակ` առանց պայթուցիչի, իսկ 1961 թ. ծնված Յուրիկ Ղ.-ն՝ 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:


***
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1964 թ. ծնված Կարինե Մ.-ն կամավոր հանձել է «ՏՕԶ 66» տիպի, 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով հրացան, 7.62 մմ տրամաչափի 20 և 5.45 մմ տրամաչափի 77 փամփուշտ և գնդացրի ժապավեն` առանց փամփուշտների:

***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1994 թ. ծնված Հովհաննես Լ.-ն կամավոր հանձնել էՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

Այս խորագրի վերջին նյութերը