Լրահոս

29.03.2016 21:55


Արգելափակվել են ավտոմեքենաներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Մարտի 29-ին՝ ժամը 18.34-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում «ԳԱԶ-3110» մակնիշի 460 ST 31 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել լճից:

***

Մարտի 29-ին՝ ժամը 14.14-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի քաղաքային զբոսայգու մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես ML» մակնիշի 06 LU 222 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Մարտի 29-ին՝ ժամը 11.20-ին, տեղեկություն է ստացվել, որ Ամասիա-Արեգնադեմ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Հ-32 ավտոճանապարհի Ամասիա-Գյումրի հատվածի 7-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Օպել Աստրա» մակնիշի CG634GC պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը