Լրահոս

29.03.2016 22:00


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Մարտի 30-ին, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 31-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ապրիլի 3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 2-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 3-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևանում

Մարտի 30-31-ին, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 3-ին սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Երևանի մարտի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 26.00C (2008 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -8.00C (2003 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 9.90

Այս խորագրի վերջին նյութերը