Լրահոս

30.03.2016 11:55


Վլադիմիր Գասպարյանը փոխատեղել է Նաիրիի ու Մասիսի ոստիկանապետերին

Վլադիմիր Գասպարյանը փոխատեղել է Նաիրիի ու Մասիսի ոստիկանապետերին

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Մասիսի և Նաիրիի ոստիկանության բաժնի պետերը փոխատեղվում են: Սեյրան Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Մասիսի բաժնի պետ, իսկ ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արտակ Ղազարյանը ՀՀ ոստիկանապետի հրամանով նշանակվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետ:

Ոստիկանության կայքում արդեն նրանց պաշտոնների վերաբերյալ տեղեկատվությունը թարմացված է:

Այս խորագրի վերջին նյութերը