Ավարտվել է ոստիկանության կապիտանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության' Գավառի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գավառ քաղաքի բնակիչ Ս. Մխիթարյանի կողմից Կ. Ավետիսյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նյութերը նախապատրաստել է տեղամասային տեսուչ, ոստիկանության կապիտան Զ. Դավթյանը: Նյութերով Ս. Մխիթարյանին քրեական պատասխանատվության չենթարկելու համար ոստիկանության կապիտանը նրանից պահանջել եւ 2010թվականի մայիսի 9-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակահատվածում անձամբ ստացել է կաշառք: Ըստ պայմանավորվածության' Ս. Մխիթարյանը պետք է համոզեր տուժած Կ. Ավետիսյանին, որ նա չբողոքի:
Սակայն Կ. Ավետիսյանը չի համաձայնել հաշտվել Ս. Մխիթարյանի հետ, որից հետո ոստիկանության բաժնի պետի հանձնարարությամբ Զ. Դավթյանը նյութերն ուղարկել է ըստ քննչական ենթակայության: Քրեական գործի հարուցումը մերժելու որոշում կայացնելու հնարավորությունից զրկվելով' Զ. Դավթյանը ստացած կաշառքը Ս. Մխիթարյանին է վերադարձրել ամիսներ անց' վերջինիս վերաբերյալ քրեական գործի դատաքննության ընթացքում:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Զ. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան' ըստ էության քննելու համար: