Լրահոս

30.03.2016 14:40


Դ. Հարությունյան. «Դիտորդները և վստահված անձինք կարող են դիմել և ծանոթանալ ընտրացուցակներին»

Դ. Հարությունյան. «Դիտորդները և վստահված անձինք կարող են դիմել և ծանոթանալ ընտրացուցակներին»

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասել է՝ ԸՕ նախագծում սահմանել են, որ ընտրություններից հետո դիտորդները և վստահված անձինք կարող են դիմել և ծանոթանալ ընտրացուցակներին:

«Մենք պնդում ենք, որ ցուցակները պաշտոնապես չեն հրապարակվելու, քանի որ դա գաղտնիության սկզբունքի խախտում կլինի, սակայն մենք այլընտրանք առաջարկել ենք»,- ասել է Հարությունյանը:

Նա նշել է, որ գործող օրենսգրքով վերահաշվարկի դեպքում վստահված անձինք կարող են ծանոթանալ ընտրական ցուցակներին, իսկ առաջարկվող նախագծով վստահված անձինք ու նաև դիտորդները կարող են ծանոթանալ այդ ցուցակներին առանց վերահաշվարկի պահանջի:

Հիշեցնենք՝ Դավիթ Հարությունյանն այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում մասնակցել է Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը