Լրահոս

30.03.2016 15:22


Դ. Հարությունյանն ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը գումարների վատնում է համարում

Դ. Հարությունյանն ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը գումարների վատնում է համարում

ՀՀ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը դժվար թե որևէ հարց լուծի։ Այս մասին այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ խորհրդարանում աշխատանքային քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը:

«Ինձ թվում է՝ սա անիմաստ զբաղմունք է ու գումարների վատնում: Կարծում եմ՝ մենք կարող էինք ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացնելու ավելի արդյունավետ միջոց գտնել»,- նշել է Հարությունյանը:

Այդուհանդերձ, Հարությունյանը նկատել է, որ եթե գտնվի դոնոր կազմակերպություն, որը կհամաձայնի տեսախցիկներ տրամադրել, ապա այդ մասին կարելի է մտածել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը