Լրահոս

30.03.2016 16:25


Արմավիրի մարզում՝ լոգասենյակում, հայտնաբերվել է 29-ամյա ՀՀ ՊՆ կապիտանի կախված դին

Արմավիրի մարզում՝ լոգասենյակում, հայտնաբերվել է 29-ամյա ՀՀ ՊՆ կապիտանի կախված դին

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 29-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Այս մասին հայտնում է «shamshyan.com»-ը:

Ժամը 16:30-ի սահմաններում Արմավիրի շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել է Գորկու փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 3 տուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ էր, սակայն նշված հասցեում ժամանակավորապես բնակվող, 29-ամյա Մեսրոպ Ղ.-ն, ով նշված տան լոգասենյակում, ըստ նախնական տեղեկությունների, կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Վերջինս ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասի N գումարտակի N ուսումնական վաշտի 2-րդ դասակի հրամանատար, կոչումով կապիտան էր:

Մանրամասն՝ «shamshyan.com»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը