Լրահոս

30.03.2016 17:00


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մարտի 29-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են ստացվել, որ «աջ ձեռքի կոտրվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է դիմել 1991 թ. ծնված Խալեթ Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է մարտի 25-ին՝ Ծաղկաձոր քաղաքում ձնագնաց վարելու ընթացքում` վայր ընկնելու հետևանքով:

***
Մարտի 29-ին՝ ժամը 16-ին, 9-ամյա աղջնակը թիվ 45 երթուղու ավտոբուսի սրահում ընթացքի ժամանակ գլուխը հարվածել է ավտոբուսի ապակուն և մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 28-ին՝ ժամը 22-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցի թիվ 1/3 շենքի մոտ 67- ամյա տղամարդը վարելով «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան՝ բախվել է անհայտ ավտոմեքենայի և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 29-ին՝ ժամը 21.50-ին, Երևանի Գայի պողոտայի և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա», «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Լեքսուս»-ի վարորդը և «Տոյոտա»-ի 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 29-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենան Արարատ-Արտաշատ ճանապարհի 12-րդ կմ-ին, Նոր Կյանք գյուղի հատվածում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու կողաշրջվել։ Վթարի հետևանքով մեքենայի 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

***
Մարտի 29-ին՝ ժամը 08.40-ի սահմաններում,«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ճամփեզրի առվակը։
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը