Լրահոս

30.03.2016 16:40


Կանեփը քաղել էր անձնական օգտագործման համար

Կանեփը քաղել էր անձնական օգտագործման համար

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Վաղաշեն գյուղից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Կարեն Գ.-ին և 1982 թ. ծնված Մանվել Հ.-ին:
Խուզարկությամբ Մանվել Հ.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված դեղնավուն, կանեփանման, չորացված զանգված:
Նա բացատրություն է տվել, որ հայտնաբերված զանգվածը քաղել է Վաղաշեն գյուղում գտնվող «Վերին թաղամաս» կոչվող տարածքից՝ անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը