Լրահոս

30.03.2016 18:00


1 օրվա ընթացքում ՀՀ–ում արձանագրվել է 6 ՃՏՊ

1 օրվա ընթացքում ՀՀ–ում արձանագրվել է 6 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 29-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության 11 դեպքից` 10-ը:

Բացահայտվել է գողության` 13, յուրացման և ավտոմեքենա փախցնելու` 2-ական, կողոպուտի, շորթման և դրամանենգության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի 1 և գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 7-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը