Լրահոս

30.03.2016 17:10


Ա. Հովհաննիսյան. «Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է մինչև 50 անուն ներկայացնել ԿԸՀ»

Ա. Հովհաննիսյան. «Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է մինչև 50 անուն ներկայացնել ԿԸՀ»

Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է մինչև 50 անուն ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղից նրանց լուսանկարով և համապատասխան անուն-ազգանունով վկայականներ կտրամադրվեն: Այս մասին ԱԺ–ում լրագորղների հետ հանդիպմանն ասել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Եվ լրատվամիջոցները իրավունք ունեն գտնվելու ցանկացած տեղամասում: Տեղամասերում լրագրողների նկատմամբ սահմանափակում չի մտցվում: Յուրաքանչյուր լրատվամիջոց իրավունք ունի մինչև երկու ներկայացուցիչ ունենալ ցանկացած տեղամասում»,- նշել է Արփինե Հովհաննիսյանը:

Նախարարը հավելել է՝ այն բացառիկ դեպքերում, երբ ուղղակի լրատվամիջոցների և դիտորդների թիվն այնքան շատ է լինում որևէ տեղամասում, կարող է հանձնաժողովի անդամների 2/3 ձայների որոշմամբ սահմանափակվել, բայց 15-ից պակաս չի կարող լինել:

«Սա նշանակում է, որ տվյալ դեպքում պետք է լինի քաղաքական կոնսենսուս՝ ուղղակի հաշվի առնելով ինչ-որ պայմաններ»,- նկատել է նախարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը