Լրահոս

12.10.2010 15:05


Զարուհի Փոստանջյան. «...ՀՀ իշխանությունները երևի արդեն սովորել են թուրքերի հետ հարաբերվել»

Զարուհի Փոստանջյան. «...ՀՀ իշխանությունները երևի արդեն սովորել են թուրքերի հետ հարաբերվել»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը անդրադառնալով հոկտեմբերի 4-8-ը ԵԽԽՎ աշնանային լիագումար նստաշրջանի ժամանակ Ադրբեջանի պատվիրակության հեղինակած՝ «Ադրբեջանցի զինվորների դիակներն իրենց պետությանը վերադարձնելու անհրաժեշտությունը» հռչակագրին և նրան ի պատասխան՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած՝ «Հայ գերու մահը Ադրբեջանում» գրավոր հռչակագրին ՝ ասել է, թե հայկական կողմից նման փաստաթաղթերի ընդունումը ԵԽԽՎ-ում պետք է շատ կարևորել։

-Թե՛ ադրբեջանական կողմի, թե՛ հայկական կողմի առաջադրած այս փասթաթղթերը երկուսն էլ հավասարազոր փաստաթղթեր են։ Երկուսն էլ ընդունվել են ԵԽԽՎ-ում։ Ստորագրությունների առումով Հայաստանի կողմից դրված փաստաթղթի տակ ավելի շատ պատվիրակներ են ստորագրել, քան  Ադրբեջանի կողմից։ Դեռ ավելին՝ Ադրբեջանի կողմից դրված փաստաթղթի տակ ստորագրած պատվիրակաները հիմնականում թուրքերն ու ադրբեջանցիներն են,-ասել  է նա։

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ նման փաստաթղթերը կարևոր են նաև քարոզչության տեսանկյունից, քանի որ  պատվիրակներին բացատրվում է խնդրի էությունը։

-Ադրբեջանը այս 20 տարում լավագույնս օգտագործել է այդ ամբիոնը իր դիրքերն ապմրպանդելու համար, իսկ  մենք կա՛մ չենք անձագանքել, կա՛մ մեր քարոզը չենք տարել,-նշել  է նա։

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ մեր իշխանությունները կարծես հասկացել են, որ պետք է արձագանքել։

-Շատ լավ է, որ մեր իշխանություններն իրենք էլ են միացել այս փաստթաղթերին, ողջունելի է, որովհետև երբ անցած տարվա դեկտեմբերին Չավուշօղլուի նախագահության դեմ փաստաթուղթ էինք պատրաստել, մեր պատավիրակության բոլոր անդամները հրաժարվեցին ստորագրել, իսկ իշխանություններն ասացին, թե չեն ուզում փչացնել հարաբերությունները,-հավելել է նա։

ԱԺ պատգամավորը հայտարարել է, թե այն ժամանակ թուրք-հայկական արձանագրությունների ստորագրման շրջանն էր, դրա համար նման արձագանք գտավ։

-Բայց հիմա Սերժ Սարգսյանն ինքն էլ ասաց՝ «դե մենք սովորում ենք թուրքերի հետ  հարաբերվել»։ Երևի թե հիմա սովորել են ինչ-որ բաներ,-ընդգծել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը