Լրահոս

30.03.2016 21:30


Հեծանիվը գողացել էր 9–րդ հարկից

Հեծանիվը գողացել էր 9–րդ հարկից

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Օդանավակայանի փողոցի թիվ 50 տան մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Էդգար Ղ.-ին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա փետրվարի սկզբներին Բրյուսովի փողոցի թիվ 165/Ա շենքի 9-րդ հարկից գողացել է 1954 թ. ծնված Լյուդվիգ Ժ.-ի հեծանիվը` պատճառելով 80.000 դրամի վնաս:
Գողության մասին նախկինում ոստիկանություն չի հայտնվել:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը