Լրահոս

31.03.2016 09:10


Կոտայքի մարզում 80–ամյա գյուղացի է կորել

Կոտայքի մարզում 80–ամյա գյուղացի է կորել

Մարտի 31-ին՝ ժամը 00.30-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ ս.թ. մարտի 30-ին՝ ժամը 15.00-ի սահմաներում, Վ. Ս.-ը (1936 թ. ծնված) դուրս է եկել Կոտայքի մարզի գ. Մրգաշեն 7-րդ փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկից դեպի հարակից դաշտ և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 01.03-ից մինչ ժամը 02.50-ն իրականացվել են որոնողական աշխատանքներ, մթության պատճառով դադարեցվել են և անհրաժեշտության դեպքում կվերսկսվեն առավոտյան:

Այս խորագրի վերջին նյութերը