ԵԱՀԿ գործող նախագահը ձերբակալվել է մարմնավաճառների հետ միասին
Մի քանի օր առաջ Անթալիայի նավահանգիստներից մեկում հատուկ գործողություն է իրականացվել, որի ընթացքում ձերբակալվել են մի շարք մարմնավաճառներ և նրանց հաճախորդները։ Արդեն այդ ժամանակ թուրքական ԶԼՄ-ներում սկսել էին լուրեր շրջանառվել, թե ժամանակին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին պատկանող «Սավարոնա» նավի վրա ձերբակալվել են բազմաթիվ հայտնի անձինք, ովքեր հետագայում ազատ են արձակվել։
Երեքշաբթի օրը թուրքական «Vatan» թերթը, հղում անելով ռուսական և ղազախական աղբյուրներին, գրում է, թե վերոնշյալ անձանց շարքում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաևը, Ղազախստանի վարչապետի խորհրդական Մուրթալիև Բիրժան Ռաուշանովիչը։
Ինչպես տեղեկացնում է թրքական պարբերականը, ձերբակալումից անմիջապես հետո Ղազախստանի բարձրաստիճան պաշտոնյաներն օգտագործելով իրենց դիվանագիտական անձեռնմխելիությունը՝ սեփական ինքնաթիռով լքել են Թուրքիան։
Բացի դրանից, ըստ թրքական պարբերականի՝ «Սավարոնա» նավում է եղել նաև ադրբեջանցի հայտնի միլիարդատեր Թելման Իսմայիլովը։