Լրահոս

31.03.2016 13:00


Բաղրամյան պողոտայում ծառը կոտրվել և ընկել է մայթին

Բաղրամյան պողոտայում ծառը կոտրվել և ընկել է մայթին

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 31-ին՝ ժամը 08.32-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում՝ Չեխովի անվան հիմնական դպրոցի մոտակայքում, ծառը կոտրվել և ընկել է մոտակայքով անցնող մալուխների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 20 հասցեի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է մայթի վրա` վնասելով արտաքին լուսավորության սյան մալուխները:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը