Լրահոս

31.03.2016 15:40


Փ. Հայրապետյան. «Սուքիասյանը ստում է, երբ ասում է, որ Կճոյանն ու Տիգրան Սարգսյանը կապ չունեն»

Փ. Հայրապետյան. «Սուքիասյանը ստում է, երբ ասում է, որ Կճոյանն ու Տիգրան Սարգսյանը կապ չունեն»

Ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մեղադրյալ Աշոտ Սուքիասյանը նախորդ դատական նիստի ժամանակ իր տված ցուցմունքում ստել է, թե ինքն է կեղծել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունները:

«Ստում է, երբ ասում է, որ Կճոյանն ու Տիգրան Սարգսյանը կապ չունեն, ու ինքն է նրանց ստորագրությունները կեղծել: Այդ ժամանակ Կիպրոսում է եղել Կճոյանը ու Սարգսյանի անձնագրի պատճենն է եղել իր հետ, ամեն ինչ միասին են արել: Ես արդեն միջնորդել եմ, որ գան դատարանում իրենք ցուցմունք տան: Իմ ամբողջ ունեցվածքը` 100 միլիոն, վերցրել են, թող գան ապացուցեն, թե տեղյակ չեն»,-նշել է Հայրապետյանը:

Նշենք, որ այսօր՝ մարտի 31-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար «Օֆշորի» գործով հերթական դատական նիստը, որը, սակայն, հետաձգվել է մեղադրյալի և պաշտպաններից մեկի բացակայության պատճառով:

Հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու ապրիլի 7-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը