Լրահոս

31.03.2016 15:49


Գյումրիում ոստիկանությունը խուզարկություններ է սկսել

Գյումրիում ոստիկանությունը խուզարկություններ է սկսել

Գյումրիում կան տեղեկություններ, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում առանձին բնակարաններում, եւ որ հայտնաբերվել է նաեւ մեծ քանակությամբ զենք-զինամթերք: Այս մասին հայտնում է ԳԱԼԱ-ն:

Ինչպես փոխանցում են Շիրակի մարզի դատախազության մեր աղբյուրները, խուզարկություն իրականացվել է ավելի քան 10 հասցեում՝ բնակարաններում ու օբյեկտներում: Խուզարկությունների շարքը սկսվել է Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցից, քննչական գործողություններ են իրականացվել «Ե և Ս» գեղեցկության սրահում:

Անի թաղամասի որոշ փողոցներում էլ ՀՀ քաղաքացիներն ահազանգեցին, որ տեսել են դիմակավորված ոստիկանների:

Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում:

Այս խորագրի վերջին նյութերը