Լրահոս

31.03.2016 16:47


Ա. Մուրադյան. «Բրենդային որևէ ապրանքատեսակ ես չեմ պարզաբանում»

Ա. Մուրադյան. «Բրենդային որևէ ապրանքատեսակ ես չեմ պարզաբանում»
Կառավարության նիստից հետո այսօր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պատասխանել է լրագորղների հարցերին։
Դիտարկմանը, որ ՀՀ պոլիկլինիկաներում կրծքի կաթին փոխարինող հատկապես 2 տեսակի կաթնախառնուրդ է խորհուրդ տրվում օգտագործել՝ «Hipp» և «Humana», որոնք ներմուծվում են Սամվել Ալեքսանյանի և Միհրան Պողոսյանի կողմից, Արմեն Մուրադյանն ասել է, որ որևիցե բրենդային խնդիր չի ցանկանա մեկնաբանել:

«Ընկերությունների վերաբերյալ որևէ պարզաբանում այս պահին չեմ տալիս, որովհետև բրենդային որևէ ապրանքատեսակ ես չեմ պարզաբանում: Եթե ցանկություն կա, դիմեք գրավոր, մենք գրավոր կպատասխանենք»,–ասել է Մուրադյանը։

Այս խորագրի վերջին նյութերը